ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտակերտից Քարվաճառ գնացող ճանապարհը դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանցիների համար

Մարտակերտի շրջանում շրջափակման 8-րդ օրը կյանքն ընթանում է բնականոն հունով: Այս մասին նշել է Մարտակերտի շրջանային վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը:

 

Նա հերքել է լուրերը, թե շաբաթ եւ կիրակի իրենք փակել են ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը. «Այդ ճանապարհը ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից եւ չի գործելու, մինչեւ չբացվի Արցախի կյանքի միակ ճանապարհը: Շրջանում որոշ բաների պակաս կա, բայց ընդհանուր առմամբ, նորմալ է, խուճապի մատնվելու բան չկա, հանգիստ է: Կարգի համաձայն օպերատիվ շտաբի հետ քննարկման արդյունքում, այն ամենը, ինչ պետք է շրջանի կարիքները բավարարելու համար, հրատապ բավարարվում է»,-ասել է նա:

 

Ասկերանի շրջանում եւս առանձին ապրանքատեսակների պակաս չկա, սակայն պահեստներում առկա պաշարները նվազում են: Ասկերանի շրջանային վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը նշել է, որ իրենց շրջանից կա 15 ընտանիք, որ գտնվում է Գորիսում. «Կապը պահում ենք իրենց հետ: Մի երեխա կա, որ Եվրատեսիլին է մասնակցել ու հիմա առանց ծնողի է Հայաստանում: Մնացածը ծնողների հետ են»,-ասել է նա:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ