«Մենք պետք է վերջ տանք այս անհեթեթությանը». Մարուքյան

 Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» իրենց վրա են վերցրել հումանիտար բեռների ստուգումն ու Լաչինի միջանցքով բեռների անխոչընդոտ անցումը։ Այս մասին գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

«Ստացվում է նրանք ապօրինի իրենց իրավունք են վերապահել մաքսային վերահսկողություն սահմանել։ Մենք պետք է վերջ տանք այս անհեթեթությանը»,- գրում է Մարուքյանը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի իբր«բնապահպան ակտիվիստները» երկկողմանի փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` ստեղծելով հումանիտար աղետ: Մարդիկ չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, երեխաները չեն կարողանում հասնել իրենց ծնողներին, ծայրահեղ ծանր հիվանդներին հնարավոր չէ հասցնել հայկական բուժհաստատություններ: Դեղերի ու սննդի պաշարները օր օրի սպառվում է, իսկ ներկրում իրականացնել հնարավորև չէ:

 

Քաղաքականություն

Պատահարներ