ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուենոս Այրեսում հազարավոր մարդիկ դիմավորել են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին

Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորում են Բուենոս Այրեսում։ 

 

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:

Կիրակի երեկոյան աշխարհի կրկնակի չեմպիոններ Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիների անչափ դրամատիկ հանդիպմամբ ավարտվեց Քաթարում անցկացվող աշխարհի առաջնությունը:

Եզրափակիչում նախ արգենտինացիները երկու անգամ գրավեցին ֆրանսիացիների դարպասը՝ 23-րդ րոպեին Լիոնել Մեսսին՝ 11-մետրանոցից, և Անխել Դի Մարիան՝ 36-րդ րոպեին: Սակայն երկրորդ խաղակեսի վերջում Կիլիան Մբապեն նախ կրճատեց հաշվի տարբերությունը՝ 80-րդ րոպեին, ապա մեկ րոպե անց վերականգնեց հավասարակշռությունը:

Թիմերը մեկական գոլ փոխանակեցին նաև լրացուցիչ կես ժամում՝ Մեսսին՝ 108-րդ րոպեին, և Մբապեն՝ 118-րդ րոպեին՝ կրկին 11-մետրանոցից:

Ի վերջո, հետխաղյա 11-մետրանոցներում ավելի հաջողակ էին արգենտինացիները՝ 4:2, և Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ նվաճեց աշխարհի գավաթը:

Քաղաքականություն

Պատահարներ