Հետաձգված և չեղարկված ավելի քան 6 տասնյակ չվերթներ` Մոսկվայում

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 61 չվերթ: Նման տվյալներ տրամադրում է «Яндекс.Расписания» ծառայությունը, գրում է Говорит Москва-ն։

 

Նշվում է, որ Վնուկովոյում 12 չվերթ է հետաձգվել, ութը՝ չեղարկվել։  Դոմոդեդովոյում 17 չվերթ է հետաձգվել, ութը՝ չեղարկվել։  Շերեմետևոյում՝ 12 հետաձգված չվերթ, չորսը՝ չեղարկված։

 

Երկրի մայրաքաղաքում սառցակալած անձրևների պատճառով հայտարարվել է եղանակի նարնջագույն աստիճան։  Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը փոթորկի նախազգուշացում էր արել։

Քաղաքականություն

Պատահարներ