Իսրայելում ցույցեր են սկսվել Նեթանյահուի` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի նոր կառավարության հակառակորդները այսօր բողոքի ցույց են կազմակերպել Թել Ավիվում՝ փակելով քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

 

Նրա խոսքով՝ հարյուրավոր ցուցարարներ մեկ ժամով փակել են ճանապարհային հանգույցը Ազրիելի երկնաքերի տարածքում՝ քաղաքի արևելքում գտնվող բիզնես կենտրոնում, որից հետո մտել են մոտակա Այալոն մայրուղի՝ Գուշ Դանի առանցքային մայրուղին՝ Իսրայելի ամենամեծ ագլոմերացիայի կենտրոնում։ Ցուցարարները Թել Ավիվում ինքնաբուխ երթ են կազմակերպել՝ արգելափակելով մեքենաների շարժը երկու ուղղություններով:

 

Հրատարակության համաձայն՝ մասնակիցների մեջ գերակշռել են ձախ և կենտրոնական կուսակցությունների կողմնակիցները: Շատերն իրենց հետ բերել են ԼԳԲՏ համայնքի ծիածանագույն դրոշներ՝ բողոքելով պահպանողական օրակարգի դեմ, որը ուլտրապահպանողական կուսակցությունների ներկայացուցիչները մտադիր են առաջ մղել նոր կաբինետում։ Ցուցարարները նաև կարգախոսներ են վանկարկել նոր կառավարության առանձին նախարարների դեմ՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ, գրում է թերթը։

 

Հինգշաբթի ավելի վաղ Նեթանյահուի հակառակորդները Երուսաղեմում Քնեսեթի (խորհրդարանի) պատերի մոտ ցույց էին կազմակերպել, որտեղ այդ պահին ընթանում էր նոր կաբինետին վստահություն հայտնելու քվեարկությունը։ Նիստից հետո Նեթանյահուի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել և պաշտոնապես սկսել է աշխատել։

Քաղաքականություն

Պատահարներ