Նեթանյահուն երրորդ անգամ դարձավ Իսրայելի վարչապետ

 Իսրայելի խորհրդարանը կողմ է արտահայտվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի նոր կառավարությանը վստահություն հայտնելուն, հայտնում է Times of Israel թերթը:

 

«Կառավարության վստահությունը հաստատել են կոալիցիայի 64 անդամներից 63-ը, ինչը մեծամասնություն է կազմում 120 տեղանոց Քնեսեթում»,-ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

 

Երկուշաբթի օրը, ըստ Haaretz պարբերականի, Նեթանյահուն նախագահին հայտնել է, որ կարողացել է կառավարություն ձևավորել։ Այնուհետև Jerusalem Post թերթը, հղում անելով Նեթանյահուի կողմից խորհրդարանի անդամներին ուղարկված հաղորդագրություններին, հայտնել է, որ «նոր կառավարությունը կվավերացվի Քնեսեթի կողմից և այսօր պաշտոնապես կստանձնի իշխանությունը»:

 

Նոյեմբերի 1-ին Քնեսեթի 25-րդ գումարման արտահերթ ընտրությունների արդյունքում «Լիկուդ» կուսակցությունը՝ 73-ամյա Նեթանյահուի գլխավորությամբ, առաջին տեղն է զբաղեցրել: Այս ընտրությունները հինգերորդն էին վերջին երեքուկես տարվա ընթացքում։ Սակայն այս ընթացքում հաղթող կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել խորհրդարանական մեծամասնության վրա հիմնված կենսունակ կառավարություն ստեղծել։

 

25-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների արդյունքներով երկրի նախագահ Իսահակ Հերցոգը նոր կառավարության ձևավորման խնդիրն ուղղել էր Նեթանյահուին: Մանդատի ժամկետն ի սկզբանե ավարտվում էր դեկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ Հերցոգը տասը օրով երկարաձգել էր այն։ Նեթանյահուն արդեն զբաղեցրել է Իսրայելի վարչապետի պաշտոնը 1996-1999 և 2009-2021 թվականներին։

Քաղաքականություն

Պատահարներ