Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը գոյատևում է աշխարհի սահմաններից դուրս

Վախ անվերջ մեկուսացումից, վախ ամեն ինչ կորցնելուց, տեսնել, թե ինչպես է քո երկիրը քանդվում, բռնակցվում ապա կլանվում: Հայերը վախենում են նման սցենարից, և դրա համար կան պատճառներ։

 

 Դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը գոյատևում է աշխարհի սահմաններից դուրս։ Հայկական անկլավը շրջափակման մեջ է, հարկադրված ինքնավարության, և այս ամենը համաշխարհային անտարբերության համատեքստում։ Այս մասին գրում է Լa Marseillaise-ը: 

 

Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի ՝ Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը, շուրջ 120 000 բնակչի խավարի, ցրտի ու կարիքի մեջ է գցել։ Անհապաղ կարիք կա բենզինի, դեղորայքի և պարենի, և գնալով ավելի ու ավելի է ուրվագծվում լայնածավալ հումանիտար ճգնաժամը։

Քաղաքականություն

Պատահարներ