Ֆինլանդիայի ՊՆ-ն հայտնել է, թե երբ երկիրը կանդամակցի ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը կարծում է, որ երկիրը ՆԱՏՕ-ի կազմ կմտնի Վիլնյուսում կազմակերպության գագաթնաժողովից առաջ, որը կանցկացվի հուլիսի 11-12-ը։ Այս մասին ուրբաթ հայտնել է ֆիննական Yle ազգային հեռուստաընկերությունը։
 

«Մենք համապատասխանում ենք ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին և հավատարիմ ենք Մադրիդի գագաթնաժողովում Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրին: Կարծում եմ` լավ հիմքեր կան ենթադրելու, որ Ֆինլանդիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»: Կայկոնենի խոսքերը մեջբերում է Yle-ը:
 

Պաշտպանության նախարարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության ազդեցությունը ժամկետային զինծառայողների կյանքի վրա աննշան կազդի։

 

Մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն այդ գործընթացը անմիջապես արգելափակվեց Թուրքիայի կողմից՝ պահանջելով այդ երկրներից քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ, արտահանձնել ահաբեկչության մեջ մեղադրվողներին կամ երկրում 2016թ. հեղաշրջման փորձին մասնակցած անձանց:

Քաղաքականություն

Պատահարներ