ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավելի քան մեկ շաբաթ ուշացումով՝ այսօր հաջողվեց 3 հիվանդի Արցախից ուղարկել Երևան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից երեք հիվանդներ, որոնք նեղ մասնագիտական բուժում էին ստանում հայաստանյան բուժհաստատություններում, օրեր շարունակ տեղի բժիշկների հսկողության տակ էին։ Ավելի քան մեկ շաբաթ ուշացումով՝ այսօր հաջողվեց նրանց ուղարկել Երեւան՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով:

Քաղաքականություն

Պատահարներ