ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաբուլում պրոֆեսորը պատռել է իր դիպլոմները Թալիբանի կողմից կանանց կրթության արգելքից հետո

Ինձ այս դիպլոմներն այլևս պետք չեն, քանի որ իմ երկրում կրթություն ստանալու տեղ չկա։ Այս մասին ասել է Քաբուլից պրոֆեսոր Իսմայիլ Մաշաալը և պատռել է իր դիպլոմները ուղիղ եթերում՝ բողոքելով թալիբների կողմից կանանց տեղական կրթության արգելքի դեմ:

 

«Այսօրվանից ինձ այս դիպլոմներն այլևս պետք չեն, քանի որ այս երկրում կրթություն ստանալու տեղ չկա։  Եթե ​​քույրս և մայրս չեն կարողանում սովորել, ապա ես չեմ ընդունում այս կրթությունը»,- ասել է նա Tolo News հեռուստաալիքի եթերում։

 

Իսմայիլ Մաշալը Քաբուլի մասնավոր Մաշալի համալսարանի հիմնադիրն է։  Նա նաև դասավանդում է Քաբուլի համալսարանում։

 

Դեկտեմբերի 20-ին թալիբները արգելեցին աղջիկներին հաճախել բարձրագույն ուսումնական հաստատություններ։  Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կառավարությունն այս տարվա մարտին արգելել էր աղջիկներին ավագ դպրոցում սովորել:

Քաղաքականություն

Պատահարներ