«Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս պարզ է». Կուլեբա

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը տարածքային զիջումների չի գնա։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

«Նախագահի դիրքորոշումը, Ուկրաինայի դիրքորոշումը հնարավորինս պարզ է. Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանը: Եվ ոչ մի քառակուսի սանտիմետր ուկրաինական հող չի լինի դիվանագիտական ​​կամ ռազմական զիջումների առարկա», - ասել է Կուլեբան:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Կուլեբան ասել էր, Ուկրաինան հաջորդ տարի կարող է արևմտյան երկրներից ստանալ ATACMS հեռահար հրթիռներ (ամերիկյան Lockheed Martin ընկերության կողմից արտադրված ցամաք-ցամաք դասի տակտիկական բալիստիկ հրթիռ) և տանկեր: 
 

Քաղաքականություն

Պատահարներ