Ուկրաինային ռազմական աջակցությունն ամենաարագ ճանապարհն է դեպի խաղաղություն. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Գերմանիային և մյուս դաշնակիցներին կոչ է արել շարունակել զենք մատակարարել Ուկրաինային։

 

«Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունն ամենաարագ ճանապարհն է դեպի խաղաղություն»,-հայտարարել է Ստոլտենբերգը «dpa» գործակալությանը տված հարցազրույցում:

 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է այնպես անել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկանա, որ ինքը չի կարողանա Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատել․ «Դա ճանապարհ կբացի բանակցությունների միջոցով խաղաղ լուծման համար, որը կերաշխավորի Ուկրաինայի, որպես անկախ ժողովրդավարական պետության, գոյատևումը»,-ընդգծել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Քաղաքականություն

Պատահարներ