«Դարի կողոպուտը». Ֆրանսիայում պատմել են Զելենսկու պլանների մասին

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն Ուկրաինային  հատկացվող ֆինանսական օգնությունն անվանել է սովորական եվրոպացի քաղաքացիների կողոպուտ։  Twitter-ում նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում են «դարի կողոպուտը» 2023 թվականին, գրում է News.ru-ն։

 

 «2023 թվականի հունվարին Զելենսկին BlackRock-ի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ միասին ծրագրում է դարի կողոպուտը մեր փողերով»,- գրել է նա։

 

Ավելի վաղ Ֆիլիպոն ասել էր, որ Զելենսկու այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցելու նպատակով, կարող է երրորդ համաշխարհային պատերազմի նախանշան լինել։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին ու Ուկրաինային համաշխարհային պատերազմ է պետք՝ սեփական փառքը «բազմապատկելու», ինչպես նաև եվրոպական երկրները ոչնչացնելու համար։

 

Նա նաև քննադատել է ԵՄ-ի ղեկավարության կողմից հաստատված Ուկրաինայի ֆինանսական աջակցության նոր ծրագիրը՝ «լիակատար անհեթեթություն» անվանելով Բրյուսելի որոշումը՝ ամեն ամիս Կիևի իշխանություններին հատկացնել 1,5 միլիարդ եվրո։

 

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը 1,5 միլիարդ դոլար կհատկացնի Կիևին՝ էներգետիկ համակարգը վերականգնելու համար։  Նրա խոսքով, ենթակառուցվածքների վերանորոգման համար լրացուցիչ տեխնիկա ամեն օր ժամանում է հանրապետություն։

Քաղաքականություն

Պատահարներ