Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին. Անդրեյ Բիստրիցկի

Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող է սրացում լինել խաղաղության պայմանագրի կնքման նախաշեմին: Այս կարծիքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։

 

«Հնարավոր է, որ այժմ այս երկրները բավականին լուրջ հայտարարություններ են փոխանակում խաղաղության պայմանագրի կամ ինչ-որ համաձայնագրի նախօրեին։Միևնույն ժամանակ, ի վերջո, այս հայտարարություններին հաջորդում են պայմանագրին սկզբունքային պատրաստակամության մասին հայտարարությունները, ուստի միշտ չէ, որ հեշտ է տարբերել քաղաքական հռետորաբանությունը իրական վիճակից»։

 

Բիստրիցկին նշել է, թե նախորդ տարիներին նույնպես, երբ խոսվում էր քիչ թե շատ հիմնարար համաձայնագրի կնքման մասին, կողմերը սադրիչ հայտարարություններ էին անում միմյանց դեմ՝ իրենց բանակցային դիրքերն ամրապնդելու համար։ 

 

«Ես այդքան ուղիղ չէի խոսի ։ Ռիսկերը միշտ էլ կան, մենք դա տեսել ենք 2020 թվականին, բայց միևնույն ժամանակ երկու կողմերն էլ հասկանում են, որ ռազմական գործողությունները ծայրահեղ դեպք են», - ասել է նա։

 

Ավելի վաղ ամերիկյան Foreign Policy-ի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր նոր պատերազմը կլինի կարճատև, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա հակամարտությունը։

Քաղաքականություն

Պատահարներ