Ինչ են քննարկել Լավրովն ու Իսրայելի ԱԳՆ ղեկավարը

Իսրայելի նոր արտգործնախարար Էլի Կոենը հայտնել է, որ հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում դիվանագետները քննարկել են երկրների երկկողմ հարաբերությունները, խոսել նաև տարածաշրջանային խնդիրների մասին։

 

«Ես ավարտեցի զրույցը ՌԴ նախարար Լավրովի հետ, ով զանգահարեց ինձ՝ շնորհավորելու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ», գրել է իսրայելցի նախարարը Twitter-ի իր գրառման մեջ։

 

Նա նշել է, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարները քննարկել են մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունները:

Քաղաքականություն

Պատահարներ