Իրանը ուկրաինական հակամարտության մաս չէ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է Ուկրաինայի դեմ պատերազմում Թեհրանի աջակցությունը Ռուսաստանին, հայտնում է РБК-Украина-ն։ Նրա խոսքով, Թեհրանի և Մոսկվայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականացվել է նախորդ տարվա փետրվարի 24-ի լայնածավալ ներխուժումից առաջ։

Նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մաս չէ, իսկ Թեհրանի հասցեին հնչող մեղադրանքներն անվանել է «անհիմն»։

 

«Իրանը ուկրաինական հակամարտության մաս չէ, և Իրանի հասցեին անհիմն մեղադրանքները չեն օգնի լուծելու հարցը: Իրանի պաշտպանական համագործակցությունը այլ երկրների հետ հիմնված է ընդհանուր շահերի վրա և իրականացվում է միջազգային օրենքների ու կանոնների համաձայն», - ասել է նա։

 

Քանանին նաև հավելել է, որ ուկրաինական իշխանությունները պետք է դադարեցնեն «անհիմն և կեղծ մեղադրանքները» Իրանի դեմ՝ միաժամանակ խորհուրդ տալով դիտարկել ճգնաժամի հնարավոր լուծումները։

 

Քաղաքականություն

Պատահարներ