Պատժել Բաքվին, օգնել արցախցիներին․ «Genocide Watch»-ի կոչը՝ ԱՄՆ -ին

«Genocide Watch» կոալիցիան կոչ է արել ԱՄՆ իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և շտապ օգնություն ցուցաբերել Արցախի բնակիչներին։

 

«ԱՄՆ-ն պետք է դատապարտի Ադրբեջանին և.
1) Կիրառել 907 ակտը և դադարեցնել որևէ ռազմական օգնությունն այդ երկրին:
2) կիրառել պատժամիջոցներ՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և այլ կիրառելի իրավական փաստաթղթերը:
3) հրատապ օգնություն ուղարկել հումանիտար ճգնաժամից տառապող 120,000 հայերին»։

 

Twitter-ում նման հայտարարություն է տարածել Genocide Watch կոալիցիան, որի կազմում ներգրավված են Ցեղասպանությունների կանխարգելման դեմ պայքարող 75 կազմակերպություններ։

 

Քաղաքականություն

Պատահարներ