Թուրքական թերթը հրապարակել է մանրամասներ Մեդվեդչուկի հետ ուկրաինացի զինվորականների փոխանակման վերաբերյալ

Թուրքական Hurriet թերթը հրապարակել է մանրամասներ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ ուկրաինացի զինվորականների փոխանակման վերաբերյալ: Նշվում է, որ փոխանակման խնդրանքը եկել է ռուսներից։ Փոխանակումից առաջ Ռուսաստանի Դաշնությունը պայման է առաջ քաշել, որ Ազովի 5 ղեկավարները պետք է մնան Թուրքիայում։ 

 

Թերթը գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ինքնաթիռները հերթով վայրէջք կատարեցին Անկարայի Էսենբոգա օդանավակայանում «թուրքական հետախուզության աշխատակիցների հսկողության ներքո»: Փոխանակումն անցել է առանց խնդիրների։ «Այդ ժամանակվանից «Ազովի» գումարտակի հրամանատարները Թուրքիայի հյուրերն են, գրում է թուրքական լրատվականը:

Քաղաքականություն

Պատահարներ