Հաջորդ շաբաթ նախարար և փոխնախարարներ կնշանակենք․ Նիկոլ Փաշինյան

«Ինչպես գիտեք՝ մենք արդեն դե յուրե ստեղծել են Ներքին գործերի նախարարություն, ձևավորման փուլում ենք, և հաջորդ շաբաթ նախարար և փոխնախարարներ կնշանակենք: ՆԳՆ ենթակայության ներքո են գտնվում ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Այս երեք հիմնական բլոկների վրա հիմնված կլինի ՆԳՆ-ը»,- Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ոստիկանության պետն ու փրկարար ծառայության պետը կլինեն ՆԳ նախարարի տեղակալներ:

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) ստեղծելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:


 

Քաղաքականություն

Պատահարներ