«Հայաստանում ցանկացած սպառող կարող է արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ցանկացած սպառող կարող է արտադրողից ստանալ էլեկտրաէներգիա:

 

«ՀԷՑ-ի կողմից  մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը որոշում էր  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է  գնալ, պայմանավորվել արտադրողի հետ, ու գնի հետ ՀԾԿՀ-ն արդեն որևէ դերակատարություն չունի»,- ասաց Փաշինյանը:

 

Վարչապետը նաև ընդգծեց.

 

«Մենք ՀԷՑ-ի վրա դրել ենք պարտավորություն, որ ինքը պարտավոր է գնված էլէներգիան որոշակի սակագներով տեղափոխել  ու հասցնել, խոչընդոտելու իրավունք չունի»,- ասաց նա:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ