ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանը հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը հերքում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով։

 

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ ճանապարհների բացման շուրջ բանակցություններ չկան։

Ինչ վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին, ապա Վարդանյանը նշեց, որ խանութներում ապրանք չկա․ «Ողջունելի է, որ մարդկանց մեջ կա համընդհանուր ընկալում, որ պետք է համեստ լինել՝ բոլորս մեկ նավի մեջ ենք»։

 

«Մենք կդիմանանք, սակայն պայմանները, որոնց մեջ ապրում են մարդիկ՝ շատ ծանր է» ,- նշեց Վարդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ