Ֆինլանդիան հրաժարվել է անդամակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ

Ֆինլանդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ և կսպասի մինչև Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու երկրի դիմումի հաստատումը։ Այս մասին հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն «Ժողովուրդը և պաշտպանությունը» համաժողովի մեկնարկից առաջ, որը տեղի է ունենում Շվեդիայի Սելեն քաղաքում, գրում է Aftonbladets թերթը։

 

«Ֆինլանդիան չի ցանկանում որքան հնարավոր է շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին, ուստի մենք կարող ենք սպասել, մինչև Շվեդիան ստանա համապատասխան ազդանշանը», - ասել է Հաավիստոն՝ հավելելով, որ Հելսինկին և Ստոկհոլմը միասին կավարտեն դաշինքին միանալու գործընթացը։

 

Իր հերթին, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը համաժողովի ժամանակ ասել է, որ Ստոկհոլմը չի կարող կատարել դաշինքի ընդլայնման հետ կապված Թուրքիայի բոլոր պայմանները։
 

«Թուրքիան հաստատում է, որ մենք արել ենք այն, ինչ խոստացել ենք անել, բայց նաև ասում է, որ ուզում է այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- պարզաբանել է նա։
 

Շվեդիան և Ֆինլանդիան դաշինքին միանալու հայտ էին ներկայացրել 2022 թվականի մայիսի 18-ին, սակայն Թուրքիան դեմ էր երկու երկրների անդամակցությանը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացատրել է, որ երկու երկրներն էլ պետք է ավելի հստակ սահմանեն իրենց վերաբերմունքը ահաբեկչության նկատմամբ։ Խոսքը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կարգավիճակի մասին է, որը Ֆինլանդիայում ու Շվեդիայում արգելված չէ, սակայն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Քաղաքականություն