Ադրբեջանում Հայաստանից արտաքսվածների վերադարձի հետ կապված հարցերով աշխատանքային խումբ է ձևավորվել

Ադրբեջանում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի գործունեության շրջանակում լինելու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ում ապրած ադրբեջանցիների վերադարձի հետ կապված հարցերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Ադրբեջանի նախագահը տարբեր տարիների իր ելույթներում բազմիցս ասել է, թե իբր ներկայիս Հայաստանը «հինավուրց ադրբեջանական հող է»՝ հատկապես նշելով Սյունիքի, Երևանի, Սևանի մասին և ընդգծելով, որ այժմ դրանք «ադրբեջանական չեն պատմական անարդարության պատճառով»։ 

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նա նկատի ունի Հայաստանի Հանրապետության տարածքը։

Քաղաքականություն

Պատահարներ