ԱԺ նախագահը ոչ մեկին չի կարող հովանավորել. Փաշինյանը` Ալեն Սիմոնյանի կապերի մասին

2020-ի պատերազմից հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիս էր հրավիրել։

 

Ասուլիսի ժամանակ «Հետքի» լրագրողը հարց ուղղեց Հայաստանում հովանավորչության երեւույթի մասին՝ որպես օրինակ բերելով «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի և իշխանության ներկայացուցիչների միջև հարաբերությունները։ Մասնավորապես, թե ինչպես են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Էդուարդ Աղաջանյանն իրենց հանգիստն անցկացրել Վիգեն Բադալյանի հետ հունական Միկոնոս կղզում։ Բադալյանի եղբորորդին վերջերս ձեռք է բերել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը որպես կասկածելի ծագման գույք անցնում է քրեական գործով։ Բացի այդ, Բադալյաններին պատկանող «Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարային տերմինալները ապօրինի տեղադրվում են մայրաքաղաքի փողոցներում։ Բոլորովին վերջերս էլ նրանց պատկանող «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունը գրանցվել է որպես բանկ։

 

«Հետքի» լրագրողը Կառավարության ղեկավարին հարցրեց՝ արդյոք հովանավորչության կամ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում այստեղ, և միայն իշխանափոխության դեպքու՞մ է հնարավոր այս ամենին իրավական գնահատական տալ։

 

Նիկոլ Փաշինայնը նշեց, որ նկարագրվածում հովանավորչության տարրեր չկան, և Բադալյաններն իրենց գործունեությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով։

Քաղաքականություն

Պատահարներ