Բայդենի նախկին առանձնատանը հույժ գաղտնի նշումով փաստաթղթեր են հայտնաբերվել

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախկին առանձնատանը հույժ գաղտնի նշումով փաստաթղթեր են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Փաստաթղթերը հայտնաբերվել են Փենն-Բայդենի դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի կողպված կաբինետում և թվագրվում են (2009-2017) թթ. Բայդենի փոխնախագահ եղած ժամանակաշրջանից: 


ԱՄՆ պետական ծառայողները, ներառյալ նախագահը և փոխնախագահը, պարտավոր են բոլոր պաշտոնական փաստաթղթերը ներկայացնել արխիվ, երբ նրանք լքում են  իրենց պաշտոնը: Ուստի անհասկանալի է, թե ինչպես են գաղտնի փաստաթղթերը հայտնվել Բայդենի մասնավոր գրասենյակում։


Սպիտակ տունն ասում է, որ փաստաթղթերն այժմ ուսումնասիրվում են ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ