Չկա այնպիսի երթուղի, որ մենք ասենք՝ չէ, այդ երթուղին մեզ համար անընդունելի է. Փաշինյան

Չկա այնպիսի երթուղի, որ մենք ասենք՝ չէ, այդ երթուղին մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին։

 

«Մենք երթուղու հետ կապված ոչ մի խնդիր չունենք, որովհետեւ երթուղին պետք է լինի կիրառելի։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության համաձայն պատրաստ ենք տրամադրել այդ ճանապարհը, ՀՀ օրենսդրությամբ էլ սահմանված է, թե այդ ճանապարհները ինչպես են գործում մեր երկրի տարածքով անցնելիս։ Մենք պատրաստ ենք ճանապարհները բացել, ընդ որում հիմա»,- նշեց Փաշինյանը։

 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենատարբեր երթուղիներն են քննարկվել. «Մենք երբեք որևէ երթուղի չենք մերժել։ Մեր խնդիրն իրավական կարգավորումների մեջ է, մենք ասել ենք, որ պետք է անենք հետեւյալը, պետք է մեր իրավական կարգավորումներով աշխատենք»։ 

Քաղաքականություն

Պատահարներ