ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով

ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Սա բավական նոր հայտարարություն է ՀՀ վարչապետի կողմից։ Կարծում եմ ՝ ՀԱՊԿ գծով գործընկերները կապի մեջ կլինեն, կպարզաբանեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում Հայաստանը մեր շատ մոտ դաշնակիցն է։ Մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերի շուրջ, որոնք այժմ շատ բարդ են», - ասել է Պեսկովը լրագրողներին։ 

 

Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբը հաստատել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ զորավարժության աննպատակահարմարության մասին:

Զորավարժություններն անցակացնելուց հրաժարվելու մասին ասուլիսի ժամանակ հայտարարել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ