ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցի «բնապահպանները» մեկնել են Բաքվում տաքանալու. նրանց տեղում զինվորներ են. Le Figaro

Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ: Այս մասին հայտնել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են:  Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», - գրել է Բյուսոնը՝ գրառմանը կցելով նաև լուսանկարներ:

Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։

 

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ