Մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք․ Բայրամյանը՝ Հայաստանի հավաքականի մասին

«Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը Match TV-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հավաքականի ելույթների մասին։

 

— Վերջին երկու տարիներին Հայաստանի հավաքականը գլխավորում էր իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը։ Եվ ամեն ինչ շատ լավ սկսվեց։ Հայաստանն առաջին անգամ հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ Ազգերի լիգայի C դիվիզիոնի իր խմբում զբաղեցնելով առաջին տեղը, լավ մեկնարկեց աշխարհի առաջնության որակավորման փուլը և ունեցավ պատմության մեջ ամենաերկար անպարտելի շարքը (9 հանդիպում): Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

 

— Մի քանի գործոն։ Նախ՝ արտասահմանյան մեթոդներ։  Գեորգիչի շտաբում («Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի,- խմբ․)  նույնպես իսպանացի մասնագետներ կան, որոնք վերահսկում են դիետաները և այլն։ Ամեն ինչ լավ էր և հետաքրքիր:

 

Երկրորդ, եկան նոր խաղացողներ՝ ռուսախոս, որոնք խաղում էին ՌՊԼ-ում։ Ես, Սպերցյանը, Յուրչենկոն, Կարապետյանը, որն այն ժամանակ խաղում էր «Սոչիում», մյուս տղաները։ Ստացվեց որոշակի բալանս գտնել հայկական կրեատիվության և այն դպրոցի միջև, որը մենք անցել էինք Ռուսաստանում․ այնտեղ կար կարգապահություն։

 

Գումարած, այն ժամանակ Ղարաբաղում պատերազմ էր։ Դա շատ մոտիվացնող էր: Իհարկե, բախտը նույնպես մեր կողմից էր։ Դա նույնպես Կապառոսի արժանիքն է։ Նա մոտիվատոր է։

 

Մենք լավ խաղացողներ ունենք, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ մեզ առաջին հերթին կարգապահություն է պետք։ Մեզ պետք է մարդ Հայաստանից, կամ ԱՊՀ երկրներից, որը գիտի Հայաստանի մտածելակերպը, որպեսզի տա այս կարգապահությունը։ Այդ ժամանալ ամեն ինչ լավ կլինի:

 

— Այդ դեպքում ի՞նչը չստացվեց: 0:5՝ Մակեդոնիայից տանը, 0:9՝ Նորվեգիայից, պարտությունների շարք.․․

— Հավանաբար, ինչ-որ պահի բոլորը կարծում էին, որ մենք մեծագույնն ենք։ Առաջին հերթին խաղացողները, թիմը։ Երկրորդ՝ ինչ-որ պահի կորավ մարզչի ու թիմի կապը։ Ֆուտբոլիստները չեն լսել, թե ինչ է ուզում մարզիչը։ Իսկ մարզիչը գուցե չի լսել, թե ինչ են ուզում խաղացողները։ Բայց սա բարդ թեմա է, չեմ ուզում շատ խոսել այդ մասին։

Քաղաքականություն