ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ–ն վերջնագի՞ր է ներկայացրել Ռուսաստանին. Փաշինյանը պատասխանում է

 Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, ԼՂ ժողովրդին սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է` միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված ՌԴ–ի և Ադրբեջանի վրա։ Այս առումով մեր գործողությունները պետք է լինեն լեգիտիմ»,– ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2022-ին ՀՀ—ն Լեռնային Ղարաբաղին ավելի քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել, և շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել։

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ՀՀ–ն վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Լաչինի միջանցքի հարցով, Փաշինյանն արձագանքեց, թե չի կարծում, որ գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսեն։ Նա հավելեց` այն, ինչ ունեին ասելու տվյալ իրավիճակի հետ կապված, արդեն հրապարակային ասվել է։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ