ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք խաղաղապահներին չենք քննադատում, մեր մտահոգույթուններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն». Փաշինյան

 ՀՀ իշխանությունը ռուս խաղաղապահներին չի քննադատում, այլ միայն նրանց գործունեության վերաբերյալ իր մտահոգություններն է արտահայտում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։

 

Հարցը հետևյալն էր՝ եթե նախկինում միայն Ադրբեջանն էր խաղաղապահներին քննադատում, ապա այսօր ՀՀ իշխանություններն են նաև քննադատություններ հնչեցնում` քաջ գիտակցելով, որ նրանց մանդատը սահմանափակվում է ուժ չկիրառելով։ Երևանը որքանո՞վ է ներգրավված ռուսական կողմի հետ բանակցություններում, արդյո՞ք վարչապետը անձամբ հանդիպել ու քննարկել է Լաչինի իրադարձությունները խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

 

«Մենք խաղաղապահներին չենք քննադատում, այլ մեր մտահոգույթւոններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն։ Ոչ մեկ չի վիճարկում, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովում: Բայց մենք ունենք Փառուխի դեպքերի նախադեպը, երբ ադրբեջանցիները մուտք են գործել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և մենք, ըստ էության, ոչ մի արձագանք չենք տեսել: Բացի այդ, խաղաղապահների պատասխանատվության գոտում` Խծաբերդում, ՀՀ քաղաքացիներ գերեվարվեցին»,–ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո գերեվարվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ: Այսինքն, սրանք հարցեր են, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է պատասխան ստանան. «Լավ, մենք բերաններս ջուր առած-նստա՞ծ ենք, թե զբաղվում ենք այս հարցերով։ Մենք այս հարցերով զբաղվում ենք, և ոչ թե ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի, այլ խաղաղապահների գերագույն հրամանատարի հետ»։

Վարչապետը նշեց, որ Ադրբեջանում սկսվել է ռուս խաղաղապահների վարկաբեկման պետական արշավ, ինչն ակնհայտ է։

Միաժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ եռակողմ հայտարարությունը հստակ ձևակերպում է, որ Լաչինի միջանցքը մնում է խաղաղապահների վերահսկողության ներքո։

Քաղաքականություն

Պատահարներ