Թուրքիայի նախագահը հնարավոր է հանդիպի Սիրիայի պաշտոնակցին՝ Բաշար Ասադին.Aydınlık

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի պաշտոնակցի՝ Բաշար Ասադի հետ մինչև Թուրքիայի նախագահական ընտրությունները, որոնք, ինչպես սպասվում է, կայանալու են մայիսին, գրել է Aydınlık թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

 

«Կարգավորման գործընթացի երրորդ փուլում սպասվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպումը»,- գրել է պարբերականը, որը հիշեցրել է, որ Էրդողանը մինչ այդ հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում շատ ձգձգել կարգավորման գործընթացը, և հասկացրել է, որ կարող է հանդիպել Ասադի հետ։

 

«Ենթադրվում է, որ նախագահ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի նախագահի հետ մինչեւ 2023թ. ընտրությունները, որոնք, ինչպես սպասվում է, տեղի են ունենալու մայիսին»,- տեղեկացրել է պարբերականը։ 

Քաղաքականություն

Պատահարներ