Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ներկայացուցչությունների մասին համաձայնագիրը

Ուկրաինայի նախարարների կաբինետը դուրս է եկել Ռուսաստանի կառավարության հետ երկու երկրների դեսպանություններին կից առևտրատնտեսական ներկայացուցչությունների բաժանմունքների փոխադարձ հիմնադրման մասին համաձայնագրից, գրում է ТАСС-ը` հղում տալով Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին:

 

«Դադարեցվել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ու ՌԴ կառավարության միջև ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանատան և Ուկրաինայում ՌԴ առևտրային ներկայացուցչության կազմում առևտրատնտեսական առաքելության բաժանմունք փոխադարձաբար հիմնելու մասին համաձայնագրի գործողությունը», - հայտարարել է Մելնիչուկը կառավարության նիստից հետո:

 

Այդ համաձայնագիրը կնքվել էր 2009 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայում։

 

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան որոշել է խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Քաղաքականություն

Պատահարներ