«Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում». ՊՆ փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում կանայք ակտիվություն են ցուցաբերում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում:

 

Նրա խոսքով՝ դրանից ելնելով է, որ ՊՆ-ն առաջարկում է կանանց կամավոր ներգրավվել զինվորական ծառայության մեջ։

 

«Կանանց ակտիվություն կա ծառայելու և՛ ՊՆ-ում, և՛ Զինված ուժերում իրենց դրական լուման ներդնելու, ներկայումս քննարկման փուլում է,  հետո կշրջանառենք նախագիծը, կամավորության հիմունքներով է իրականացվելու, խնդիրը կանանց ներուժն օգտագործելն է», -ասաց ՊՆ փոխնախարարը:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Auroranews-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել էր, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունում քննարկվում է իգական սեռի ՀՀ քաղաքացիների կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:

Քաղաքականություն