Ով է Փարիզում անցորդների վրա հարձակում գործած անձը. մանրամասներ

Փարիզում այսօր հարձակում կատարած անձը երեք տարի առաջ Ֆրանսիա ժամանած լիբիացի է: Այս մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։

 

Նշվում է, որ իրավախախտը մոտ 20 տարեկան է։

 

 Նա նախկինում ոստիկանությանը հայտնի է եղել տարբեր իրավախախտումների շրջանակում։

 

Ինչպես նշում է հեռուստաալիքը, 2022 թվականի ամռանը տղամարդուն հրամայվել է լքել Ֆրանսիայի տարածքը, սակայն նա դա չի արել։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզի Հյուսիսային կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա։ Վիրավորվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Կասկածյալը վնասազերծվել է ոստիկանության կողմից։

Քաղաքականություն

Պատահարներ