Թուրքիան ամերիկյան կասետային զինամթերք է ուղարկում Ուկրաինա․

Թուրքիան 2022 թվականի վերջից ամերիկյան կասետային զինամթերք է ուղարկում Ուկրաինա, գրում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչներին, փոխանցում է russian.rt.com-ը տելեգրամյան ալիքը։ 

 

Հրատարակության տվյալներով՝ մատակարարումները սկսվել են նոյեմբերին։ Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը մերժեց Կիևին կասետային զինամթերքի հասանելիությունը, Թուրքիան միակ երկիրն էր, որից նրանք կարող էին ձեռք բերել դրանք, ասվում է հոդվածում: Ինչպես նշել է գործակալության աղբյուրներից մեկը, ուղարկված զենքերը պատրաստվել են Սառը պատերազմի տարիներին և նախատեսված են եղել «ռազմադաշտում ռուսական տանկերն ու զինվորականներին ոչնչացնելու համար»։

 

Нет описания.

Քաղաքականություն

Պատահարներ