Արցախում գյուղատնտեսական բոլոր աշխատանքները դադարեցված են դիզվառելիքի բացակայության պատճառով. Սաֆարյան

 Պետության կողմից հսկայական ջանքեր են գործադրվում, որպեսզի խուսափենք հումանիտար աղետից, ցավոք, իրավիճակը բարդանում է, որովհետև բոլոր տեսակի ապրանքների պակաս կա, Արցախի շրջափակման թեմայով հրավիրված ասուլիսին հայտարարեց Արցախի գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը։

 

«Որոշ ապրանքներ ընդհանրապես չկան շուկայում, բանջարեղենի խանութները վաղուց փակվել են», - ասաց Սաֆարյանը։

Նախարարը նշեց, որ գյուղերում կան մրգի և բանջարեղենի որոշակի պաշարներ, բայց դա չի կարող հերիքել 120 հազար բնակչությանն ապահովելու համար։

«Այս պահին ԱՀ գյուղնախարարույթունը և գյուղաջակցության հիմնադրամը համակարգված աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի Հանրապետությունում պահուստային ֆոնդից տնտեսվարողներին տրամադրվող պարենամթերքը ժամանակին հավասարապես բաշխվի», - ասաց նախարարը։

Նա նշեց, որ դիզվառելիքի բացակայության պատճառով դադարեցված են գյուղատնտեսական բոլոր աշխատանքները։

Քաղաքականություն