Ձյուն, մառախուղ. իրավիճակը` Հայաստանի ճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

 

Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։

 

Արագածոտնի, Տավուշի մարզերում, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

 

Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Քաղաքականություն