«Անհեթեթություններ է խոսում Ռուսաստանի մասին». Մեդվեդևը քննադատել է Ճապոնիայի վարչապետին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հեռագրային ալիքում քննադատել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքերը Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման և դրա հետևանքների մասին։ Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:

 

Նախօրեին Կիսիդան և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համատեղ հայտարարություն էին տարածել, որ «Ռուսաստանի կողմից միջուկային զենքի ցանկացած օգտագործում Ուկրաինայում անհիմն թշնամական գործողություն կլինի ողջ մարդկության դեմ»։

 

Մեդվեդևն ասել է, որ հրաժարվում է «նույնիսկ մեկնաբանել պետության միջուկային ծրագրերի մասին պարանոյան»։ Նրա խոսքով՝ Ճապոնիայի վարչապետը «անհեթեթություններ է խոսում Ռուսաստանի մասին»՝ դրանով իսկ «դավաճանելով հարյուր հազարավոր ճապոնացիների հիշատակը, որոնք այրվել են Հիրոսիմայի եւ Նագասակիի միջուկային կրակի ժամանակ»։

 

«Իսկ Կիսիդային բացարձակապես չի հետաքրքրում, որ միակ երկիրը, որն ամբողջությամբ օգտագործել է միջուկային զենքը, Միացյալ Նահանգներն է: Իսկ դրա միակ զոհը սեփական հայրենիքն է»,- գրել է նա։
 

Քաղաքականություն

Պատահարներ