Բարսելոնայի հետ խաղին ընդառաջ Ռոնալդուն դիմել է Ռեալի ֆուտբոլիստներին

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին» «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։

 

«Հաջողություն եմ մաղթում մեր «Ռեալին»՝ կիրակի կայանալիք եզրափակիչ խաղում։ Միշտ հաճելի է տեսնել նախկին թիմակիցներին ու ընկերներին»,- ասել է Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքին։

 

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումներն անցկացվում են Սաուդյան Արաբիայում։ Ռոնալդուն, ով 2009-ից 2018 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», 2022 թվականի դեկտեմբերի վերջից հանդես է գալիս տեղի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբում։

 

Ավելի վաղ աստղային պորտուգալացին այցելել էր նախկին ակումբի մարզմանը, որտեղ զրուցել էր նախկին թիմակիցների և Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ Սուպերգավաթի եզրափակիչը «Ռեալ»-«Բարսելոնա» կկայանա վաղը՝ հունվարի 15-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Քաղաքականություն