Աշխատում ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հրատապ լսումներ հրավիրելու ուղղությամբ․ Գարնեթ Յանուիս

«Կանադայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողականներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ Արցախ/Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հրատապ լսումներ հրավիրելու համար։ Մեր հանձնաժողովը պետք է հանդիպի այս շաբաթ: Ադրբեջանը պետք է դադարեցնի շրջափակումը»,- այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կանադայի Համայնքների պալատի անդամ Գարնեթ Յանուիսը։ 

 

Հիշեցնենք՝ այսօր Արցախի շրջափակման 36-րդ օրն է։ 

Քաղաքականություն