«Սա շատ կարևոր իրադարձություն է. պետք է միայն տեմպը պահել». Գիլոյան

Մարմնամարզության Եվրոպայի 2027 թավականի առաջնությունը կկայանա Երևանում: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի և իր թիմի ջանքերով՝ 2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:

 

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեծ նվաճում է համարում 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու որոշումը:

 

«Այս նվաճումը մի քանի ամսվա աշխատանքի արդյունք է: Նախաձեռնությունը պատկանում է մարմնամարզության ֆեդերացիայի նախագահին: Կառավարության, ֆեդերացիայի կողմից ամեն ինչ արվեց, որ այս հաջողությանը հասնենք: Սա շատ կարևոր իրադարձություն է: Մարմնամարզությունն այժմ մեծ տեմպերով է առաջ գնում և ամենաուժեղ ձևերից մեկն է: Պետք է միայն տեմպը պահել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

 

Վերջինս վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը արդեն պատրաստ կլինի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, իսկ առաջնությունը կանցկացվի Մարզահամերգային համալիրում:

 

«Ամենակարևորներից մեկն այն է, որ վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը»,-ասաց նա:

 

Քաղաքականություն