Հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և նրա ամուսինը մնացել են փլատակների տակ. նրանց երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակներում  մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին Akunq.net-ը տեղեկացել է տիգրանակերտցի հայ արվեստի գործիչ Ուդի Երվանդի ֆեյսբուքյան գրառումից։

 

«Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից»,–գրում է կայքը։

Զիլան Տիգրիսը ծնվել է 1972 թ., Տիգրանակերտում: Նա հայկական ծագում ունի մորական և հորական կողմից։

 

Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։

 

Ավելի վաղ, հայտնել էինք,  որ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Մալաթիա քաղաքում 2 հայ է զոհվել. նրանք ամուսիններ էին. նրանց մանկահասակ երեխաներից մեկը հիվանդանոցում մահացել է։

 

 

 

 

Քաղաքականություն