Իրանը մարդասիրական օգնությունով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոս

Իրանը մարդասիրական օգնությունով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդանավակայան։ Այդ մասին տեղեկանում ենք Հալեպում գործող «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջից։

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մարդասիրական օգնություններով բեռնված օդանավ է ուղարկել Դամասկոսի միջազգային օդակայան, որպեսզի այն տրամադրվի Սիրիան ցնցած երկրաշարժից վնասվածներին։

Օգնություններն ընդգրկում են սնունդ և բժշկական պարագաներ։

Դամասկոսում Իրանի դեսպան Մահտի Սուպհանին Իրանի անունից խորին ցավակցություններ է հայտնել Սիրիայի ժողովրդին»,- նշված է հայտարարությունում։

 

Հիշեցնենք՝ երեկ մի քանի հզոր երկրաշարժեր տեղի ունեցան Թուրքիայում և Սիրիայում, ինչի հետևանքով կա մի քանի հազար զոհ։ 

Քաղաքականություն