Մալաթիա տոնավաճառը բացվել է

 «Մալաթիա» տոնավաճառը բացվել է,  այժմ ստուգումներ  են կատարում տեսչական մարմնից: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը:

 

«Մենք դիմում էինք գրել, որ աշխատենք:  Կարճ ժամանակամիջոցում ինչ-որ հնարավոր է առաջնահերթ մենք վերացրել ենք, ստուգումը կկատարեն և կաշխատենք: Մեզ ժամանակ կտան, ժամանակի ընթացքում մենք կշտկենք թերությունները»,-նշեց Սամվել Ավետիսյանը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին, կասեցվել էր առևտրի կենտրոնի գործունեությունը։ Նշվում էր, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Տեսչական մարմինը մինչ այդ ժամանակ էր տվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողն արձանագրած խախտումները չէր վերացրել։

Քաղաքականություն