ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիշում եմ Ձեզ, երբ դուք պատանի աշխուժակ էիք». Կոնջորյանի և Մամիջանյանի միջև կրքերը բորբոքվեցին

 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ իրեն ուղղված հայտարարություններին:

 

Կոնջորյանը մասնավորապես, ասաց. «Պարոն Մամիջանյան, ես ձեզ հիշում եմ դեռ 2011-ից, երբ դուք Երիտխորհրդարանում, մի պատանի աշխուժակ էիք», ինչին Մամիջանյանը տեղից արձագանքեց. «Չափավորեք ձեր խոսքերը»:

 

Կոնջորյանը շարունակեց. «Աշխուժակի մեջ ի՞նչ կա, մի լարվեք: Աշխուժակը նորմալ հայերեն բառ է, նշանակում է ակտիվիստ, պարոն Մամիջնյան, մի լարվեք: բա գիտեք մենք խոսելն է հե՞շտ, բա պիտի կարողանաք նաեւ լսել: Երբ թատերական արտիստիզմի տարբեր ժեստիկուլյացիաներով  ժանգլյորություն եք անում, պիտի հետո կարողանաք լսել: Ես ձեզ հանգիստ լսում էի, առանց նյարդային աճպարարությունների: Երբ գալիս էստեղ իմ մասին խոսում, եք, պատրաստ եղել լսել նաեւ ձեր մասին:

Երկրորդ բանը, որ ձեր մասին հիշում եմ, էն է, որ այս տարածաշրջանում «Արմեն Աշոտյան» դառնալու չեմպիոնության մեջ դուք բոլորին հաղթում եք: Մարդ, որը միշտ իմ մեջ տպավորվել է հետեւյալ կերպ, որի կյանքի նպատակը դառնալ «Արմեն Աշոտյան»: Իսկ հետո ինչ պետք է լինի, չեմ կարող ասել»,-ասաց Կոնջորյանը:

 

Նիստը վարող Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց. «Այժմ բոլորս տեսանք, որ լավ բան չի ստացվում, երբ պատգամավորները սկսում են միմյանց անձը քննադատել: Ես առաջարկում եմ բոլորս ձեռնպահ մնանք դրանից: Եկեք պայմանավորվենք, որովհետեւ այստեղ կարծես թե, ոչ մեկն էլ սուրբ չի, բացի ինձնից իհարկե»:

Քաղաքականություն

Պատահարներ