Մերժում ենք ցանկացած բռնություն, հակառակի մասին խոսողները մեզ հետ կապ չունեն. «Տավուշը հանուն հայրենիքի»

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.


«Օրվա ընթացքում իշխանական քարոզչամեքենան սոցցանցերում ակտիվորեն տարածում է Շարժման ոգու և բովանդակության հետ որևէ առնչություն չունեցող ապօրինի գործողությունների մասին տեղեկություններ: Հնարավոր է, որ այս կերպ իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները և հիմքեր քաղաքացիների բացառապես խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար: 

Ելնելով այս իրավիճակից՝ ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն, իսկ բոլոր նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի ու հատուկ ներդրված մարդիկ են»:

Քաղաքականություն