ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշից դեպի Երևան երթի մասնակիցները կգիշերեն Սոլակում. նրանք վրաններ են տեղադրել

«Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակիցներն այսօր կգիշերեն Կոտայքի մարզի Սոլակ գյուղում։


Բագրատ սրբազանը հայտնեց, որ նախապես որոշվել էր, որ գիշերելու են «Օրրան» հյուրանոցում, որտեղ խոստացել էին տեղ տրամադրել երթի մասնակիցներին, բայց հետո ինչ–ինչ պատճառներով հրաժարվել են։


«Հավանաբար ճնշումներ են եղել նրանց վրա»,– նշեց նա։


Երթի մասնակիցներն էլ որոշեցին հարակից տարածքում վրաններ տեղադրել և խարույկ վառեցին։

Քաղաքականություն