«Հայաստանը մշտապես սադրում և վնասում է խաղաղ գործընթացին». Բայրամովը խեղաթյուրում է իրականությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիին: Հանդիպման ընթացքում Բայրամովը հերթական անգամ խեղաթյուրել է իրականությունը՝ նշելով, որ Հայաստանը մշտապես սադրում և վնասում է խաղաղ գործընթացին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, տեղեկատվությունը փոխանցում են ադրբեջանական լրատվականները:

 

Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ են հիշել այս տարվա հունվարին Եգիպտոսի նախագահի այցն Ադրբեջան և նշել, որ նման բարձր մակարդակի այցերը կարևոր են հարաբերությունների զարգացման համար։

Քաղաքականություն

Պատահարներ