13-ամյա աղջնակը շտապօգնության ավտոմեքենայում մահացել է` Սիսիանի հիվանդանոցից Երևան տեղափոխվելու ճանապարհին

Երեկ՝ փետրվարի 12-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես նշում է ֆոտոլրագրողը, պարզվել է, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս․-ն է։ 

 

Բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։ Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

 

Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քաղաքականություն

Պատահարներ